1629 դիտում
10:45 17-12-2021
ՊԵԿ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է հարկային և մաքսային ծառայությունների օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացրած ««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։Այս նախաձեռնության նպատակն է ունենալ հարկային և մաքսայինծառայողներիկերպարիհանրայինընկալմանփոփոխություն։
- Նախատեսվում է ուսումնական կենտրոնի միջոցով կազմակերպել բարձր որակավորում ունեցող հարկային և մաքսային ծառայողների պատրաստման դասընթացներ։ Համակարգում պաշտոն զբաղեցնելու իրավունք կունենան այդ դասընթացները հաջողությամբ ավարտած ու հավաստագիր ստացած անձինք։ Հարցազրույցի միջոցով կընտրվի տվյալ թափուր պաշտոնի համար լավագույն ցուցանիշներ գրանցած թեկնածուն։
- Առանձնակի կարևորություն է ստանալու բարեվարքության ստուգման ընթացակարգը։ Օրենսդրական նախաձեռնությունը միտվածէնաև հենց նման համակարգ ունենալուն։
- Հարկային և մաքսային ծառայողները կվերապատրաստվեն թիրախային և ժամանակակից ծրագրերով։
Շեշտադրում կկատարվի նաև այն հանգամանքին,որ ՊԵԿ-ըոչ միայն հավաքագրող և վարչարարություն իրականացնող, այլև ծառայություններ մատուցող կառույց է, և տվյալ մասնագետները պատրաստ կլինեն որակյալ ծառայությունների մատուցմանը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1009 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1174 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
748 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի