211652_close_icon
views-count45107 դիտում article-date 09:50 16-12-2021

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. ՀՀ ՊՆ Ուրալը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106-րդ կմ հատածում Սերոբ  Հակոբյանն իր վարած Ուրալ մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ մասամբ փակելով ճանապարհը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության  Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

 Ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակիւ 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողները, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր