211652_close_icon
views-count1592 դիտում article-date 22:13 15-12-2021

Պեպ Գվարդիոլա. Մարադոնան գրավեց Իտալիան, Մեսին՝ Իսպանիան, իսկ Ագուերոն՝ Անգլիան

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյի մասին, որն այսօր հայտարարեց կարիերան ավարտելու մասին:
 
Մարադոնան գրավեց Իտալիան, Մեսին՝ Իսպանիան, իսկ Ագուերոն դա արեց Անգլիայում: Նրա ցուցանիշներն ամեն ինչ ասում են: Երբ ֆուտբոլիստն ունի այդպիսի ներքին էներգիա, ինչպես՝ Ագուերոն, նա հաճախ խաղը հաղթում էր մենակով», ասել է Գվարդիոլան:
 
Արգենտինացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2011-2021 թվականներին: Նա 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: