211652_close_icon
views-count182044 դիտում article-date 14:05 14-12-2021

Դանակահարություն Երևանում. «ՍԱՍ» սուպերմարկետի 24-ամյա աշխատակիցը կրծքավանդակի ձախ մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Թիվ 1 համալսարանական  հիվանդանոց  է տեղափոխվել  24-ամյա մի տղա, ով վնասվածք է ստացել  կրծքավանդակի ձախ հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների շնորհիվ հնարավոր եղել նրա կյանքը փրկել:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության  կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Պապյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ  վիրավորը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակից, 24-ամյա Նարեկ Բ.-ն է, ում դանակի 2 հարված է պատճառվել:

Այս պաին պարզվում է,  թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը և ով կամ ովքեր են եղել տուժածի հետ:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր