211652_close_icon
views-count1332 դիտում article-date 16:48 12-12-2021

Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի պատվիրակությունն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 12-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին հայտնում ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

Ըստ աղբյուրի՝ Պաղեստինից ժամանած հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում։ Պատվիրակության ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին և պատվիրակության անդամները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Նմանատիպ նյութեր