211652_close_icon
views-count13472 դիտում article-date 11:26 12-12-2021

Բայդենը սպառնացել է Ռուսաստանին, որ զորքեր կուղարկի Արևելյան Եվրոպա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրացուցիչ ուժեր կուղարկի ՆԱՏՕ-ի Արևելյան Եվրոպայի երկրներ «Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու» դեպքում, ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, փոխանցում է  РИА Новости-ին: 

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «շատ պարզ հասկացրել է Վլադիմիր Պուտինին», թե որքան կործանարար կլինեն Ռուսաստանի համար տնտեսական հետևանքները, եթե դա տեղի ունենա։ 

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը որևէ ագրեսիվ պլան չի մշակում, չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, և իր տարածքով զորքերի տեղաշարժը ոչ մեկին չպետք է անհանգստացնի։ 

Նմանատիպ նյութեր