ԱՄՆ-ն «ԻՊ»-ի դեմ հատուկ նշանակության զորքեր կուղարկի Սիրիա
ԱՄՆ-ն մտադիր է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի նպատակով հատուկ նշանակության զորքեր ուղարկել Սիրիա: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Հիշեցնենք, որ համապատասխան հայտարարությամբ Սպիտակ տանն ունեցած ելույթի ընթացքում հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Օբամայի ելույթն ուղղված էր արտերկրում ահաբեկիչների դեմ զինվորական ուժեր կիրառելու համար Կոնգրեսին ներկայացվող նախագծին: