Պենտագոնը ծանր ռազմական տեխնիկա կուղարկի Արևելյան Եվրոպա
Պենտագոնը դիտարկում է Արևելյան Եվրոպայի երկրներ ծանր ռազմական տեխնիկա ուղարկելու հնարավորությունը` «ռուսաստանյան ագրեսիան զսպելու» նպատակով:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն` հղում անելով «The New York Times»-ին, տեխնիկան նախատեսվում է ուղարկել Լեհաստան, Լատվիա, Էստոնիա, Ռումինիա, Բուլղարիա և հնարավոր է, որ Հունգարիա, և հաշվարկված է 5 հազար զինծառայողների համար:
Վաշինգտոնի գլխավոր նպատակը վճռականություն ցուցադրելն է, ինչպես նաև ՆԱՏՕ-ի իր արևելաեվրոպական գործընկերներին հանգստացնելը:
Առաջարկությունները պետք է հավանության արժանանան ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերի և Սպիտակ տան հավանությանը: