211652_close_icon
views-count3501 դիտում article-date 16:45 10-12-2021

Հայկական ընկերությունները մասնակցել են Դուբայի «MENOPE» միջազգային ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 6-8-ը հայկական 8 ընկերություն մեկ միասնական տաղավարով մասնակցել են Դուբայում անցկացվող Մերձավոր Արևելքի օրգանական և բնական արտադրանքի «MENOPE» ամենամյա ցուցահանդեսին, Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ:

Ցուցահանդեսը տարածաշրջանի միակ բիզնես միջոցառումն է, որը կենտրոնանում է բնական արտադրանքի վրա: Հայաստանի  միասնական տաղավարով մասնակցությունը կազմակերպվել է Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։

Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։ Այս տարի Հայաստանը ներկայացրել է EU-GAIA ծրագրի շահառուների կողմից կայուն և օրգանական մեթոդներով արտադրված գյուղմթերքը, այդ թվում՝  օրգանական և բնական մեղր,  բնական մրգերի և բանջարեղենի պահածոներ,  խոտաբույսեր/բուսական թեյեր,  կայուն մեթոդներով մշակված լոբազգիներ` հումուս և թահինի,  հացահատիկի սերմերի մշակում և կանաչ արտադրություն,  օրգանական պարարտանյութեր և բրիկետներ։

Հայաստանի տաղավարում այցելուները համտեսել են ոչ միայն ԵՄ, NOP և USDA հավաստագրված «օրգանական» մթերքներ, այլ նաև «կանաչ» և «կայուն» ապրանքների լայն ընտրանի: Սա նշանակում է, որ սննդամթերքն արտադրվել է նախ և առաջ շրջակա միջավայրը պահպանելու պարտավորությամբ՝ հիմնվելով ԵՄ-ին համապատասխան գյուղատնտեսական չափանիշների և կանոնակարգերի վրա: «ԵՄ-ն օգնում է Հայաստանի տարբեր մարզերի ֆերմերներին բարելավելու իրենց արտադրությունը թե՛ քանակական, թե՛ որակական առումով, և գտնել ապրանքների շուկաներ, ինչպես նաև խթանել արտահանումը։ Հայաստանն առանձնահատուկ ուժեղ կողմեր ունի առողջ բնական և կոնկրետ շուկաներին միտված ապրանքների արտադրության համար: Իրոք, առավելություն է, որ հայկական ընկերություններն ունեն օրգանական սերտիֆիկացում Հայաստանում ԵՄ-Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնության աջակցությամբ», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

MENOPE ցուցահանդեսին Հայաստանը մեծ հաջողություն է գրանցել ոչ միայն հեղինակավոր գործընկերների, այլ նաև գնորդների շրջանում, ովքեր բարձր են գնահատում իրենց ընտանիքի համար ընտրած սննդի առողջությունն ու որակը։ «Ավստրիան, որպես Եվրամիության օրգանական գյուղատնտեսության ոլորտի առաջնորդ, հպարտությամբ է աջակցում Հայաստանի անցումը օրգանական գյուղատնտեսությանը: Մեր գործունեության հիմնական ուղղություններից է աջակցել արտադրողներին մուտք գործել միջազգային շուկաներ, իսկ այդ առումով արաբական աճող շուկան շատ խոստումնալից է Հայաստանի օրգանական և բնական արտադրանքների համար», - նշել է EU-GAIA ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը: Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) օրգանական արտադրանքի պահանջարկն էականորեն աճում է, քանի որ սպառողները ավելի բարձր են գնահատում կայուն եղանակով արտադրված առողջ սնունդը:

Բացի այդ, Դուբայի յուրօրինակ աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում է միջազգային առևտրային ուղիները կապող կարևոր օղակ և մուտք դեպի Պան- արաբական և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներիի շուկաներ: Կայուն գնումներ կատարելու ընտրությունը հսկայական ազդեցություն կունենա Հայաստանի գյուղական բնակչության վրա, ինչպես նաև մոլորակի պահպանման վրա։ Եվրոպական միության մասին Եվրոպական միության անդամ պետությունները որոշել են միմյանց հետ կապել իրենց «նոու- հաուն», ռեսուրսները և ճակատագրերը: Նրանք միասին կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի ՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատական ազատությունները:

Եվրոպական միությունը հանձն է առել իր նվաճումներն ու արժեքները կիսել իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ: EU-GAIA ծրագրի մասին ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից:

Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: EU- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում:

Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, հատիկաընդեղեն մշակաբույսերը, խոտաբույսերը եւ ոչխարաբուծությունը։



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր