211652_close_icon
views-count13579 դիտում article-date 22:34 08-12-2021

Ես գիտեի, որ կռուտիտ պիտի լինի. անհետ կորածի հարազատը՝ ԱԺ նախագահի հետ հանդիպման մասին. News.am

Ազգային ժողովում ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ գերիների ու անհետ կորածների հարազատների հանդիպումը։

NEWS.am-ի հետ զրույցում անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը հակիրճ ներկայացրեց հանդիպման մանրամասները. «Մարդու տղան (ԱԺ նախագահը-խմբ.) ասում է, որ դա սարքած թեմա է, ես տենց բան չեմ ասել, չնայած, իր խոսքը դեմը դրեցինք, ինքը շարունակում է ասել՝ չէ, ես ուրիշ տեքստ եմ ասել։ Ես գիտեի, որ կռուտիտ պիտի լինի։ Ինքը ներողություն խնդրեց, բայց ես չեմ ընդունել, բացատրել եմ, թե ինչու չեմ ընդունել։ Ինքն ասում էր էն բաները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ինքը կանգնած նայում է մեր աչքերի մեջ ու ստում, ես ասում եմ՝ դու ասե՞լ ես բառը, ասում է՝ հա, ես ասում եմ՝ դու իրավունք չունես նման արտահայտության անելու, անկախ նրանից քեզ նկարո՞ւմ են, թե՝ ոչ, քանի որ քո ասածը կարող է ճակատագրական լինել մեր երեխեքի ապագայի վրա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է գերիների ու անհետ կորածների հարազատներից 10 հոգու։

Նմանատիպ նյութեր