1573 դիտում
17:50 08-12-2021
Երևանի քաղաքապետի պարգևներ ու պատվավոր կոչումներ՝ Հանրայինի վաստակաշատ աշխատակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության մի շարք աշխատակիցների, որոնք նշանակալի ավանդ ունեն 65-ամյա Հանրայինի ստեղծման և զարգացման գործում:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել կարևոր առաքելության ու հաճախ կադրից դուրս մնացող, բայց անչափ պատասխանատու աշխատանքի համար:
«Բոլորս մեծացել ենք Հանրայինի եթերի ներքո, և ես շատ ուրախ եմ, որ այսօր էլ հեռուստաընկերությունն էկրաններից այն կողմ շարունակում է սերունդներ կրթել և որակ թելադրել: Շատ կարևոր նշաձող եք սահմանել, և ես հաջողություններ եմ մաղթում բոլոր նախաձեռնություններում»,- նշել է քաղաքապետը:
Երևանի ավագանու որոշմամբ հայկական հեռուստատեսության հիմնադրման 65 և ծննդյան 85-րդ տարեդարձերի առթիվ, հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի, գիտության և կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի վարիչ Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը։
Երևանի քաղաքապետի որոշմամբ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հիմնադրման 65-ամյակի առթիվ հեռուստատեսության ստեղծման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ռեժիսոր Սուրեն Ռշտունին հետմահու պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով։
Իսկ մարզական հաղորդումների խմբագիր Սլավա Սարգսյանը, հեռուստաընկերության եթերի բովանդակության վերահսկող Մարատ Օրդյանը, հաղորդավար, սցենարիստ-լրագրող Աննա Ավանեսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության հեռուստաարտադրական ծառայության նկարահանումների համակարգման պատասխանատու Արինա Անտոնյանն էլ պարգևատրվել է Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1283 դիտում
19:20 27-12-2018
Պատվավոր կոչումներ և պատվոգրեր են հանձնվել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների
1195 դիտում
12:14 28-12-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ է հանձնել մի խումբ գործիչների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1486 դիտում
16:43 29-08-2014
Բակո Սահակյանը ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևներ և պատվավոր կոչումներ է շնորհել
Այս բաժնից
2776 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը