21844 դիտում
19:54 07-12-2021
Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխայի՞ն, իմ երեխան կռվել է մինչև վերջին փամփուշտը և այնքան բան է արել, որ իրենք բոլորով չեն կարողանա անել. գերիների, անհետ կորածների հարազատների ակցիան՝ Կառավարության դիմաց. Tert.am
Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է, որ մենք գերի չունենք։ Իմ երեխան չկա տարի երկու ամիս է, մենք հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու ու ասելու, որ էսպես չի կարելի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` գերիների վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին, ասաց Կառավարության դիմաց հրավիրված բողոքի ակցիայի կազմակերպիչներից, անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը, Հայտնում է Tert.am-ը։
«Ում է ասում դասալիք, իմ երեխայի՞ն, իմ երեխան կռվել է մինչև իր վերջին փամփուշտը ու հայտնի չէ, թե ուր է։ Իմ երեխան այնքան բան է արել, որ իրենք բոլորով հավաքվեն, չեն կարողանա անել։ Թող ծառայակիցներին հարցնեն, ինչ զոհողությունների է գնացել իմ երեխան»,–ասաց նա։
Անհետ կորածների և գերի ընկած զինվորների ծնողներն իրենց հետ բերել էին զինվորների նկարները և պատրաստվում էին դրանք փակցնել Կառավարության շենքի վրա, ինչին ոստիկաները միջամտեցին և թույլ չտվեցին։
«Ով այսօր այնպես կանի, որ ես իմ երեխայից լուր չունենամ, ինքը ազգային տականք է։ Բոլորիդ երեխաները տանն են, հանգիստ նստած եք, թող մեկի երեխան մի քանկ օր տուն չգա, տեսնեմ ինչ կանեք, տարի երկու ամիս է երեխայիցս լուր չունեմ։ Թող գնան բերեն, գործը քննեն հասկանան՝ զենքը ինքնակամ գցել է, հանձնվե՞լ, դատեն, հարց չկա, բայց բերեք։ Բայց, եթե պարզվի, որ այդ զինվորն ինքը չի հանձնվել, այլ սարքել են գլխին, որ իրենց կեղտոտ գործերն անեն, ինչ են անելու։ Թող պարզվի, որ իմ երեխան սխալ է արել, դավաճանել է հայրենիքին, դատեն ամենախիստ ձևով, բայց ոչ թե տարի երկու ամիս տանեն բերեն, վերջում ասեք գերի չունենք, այդ 300 հոգին ասեղ էին, որ կորան։ Երկիրը կործանվում է, բոլորը կանգնած իրար երեսի են նայում»,- ասաց Արսեն Ղուկասյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7363 դիտում
21:16 08-12-2021
Ալեն Սիմոնյանը հանդիպում է գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ. News.am
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը