Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում ծաղկեպսակ է դրվել երկրաշարժի զոհերի հիշատակին
Ինչպես ամեն տարի, դեկտեմբերի 7-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից այսօր՝ վաղ առավոտյան Գյումրիում ծաղկեպսակ է դրվել 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից։