2111 դիտում
13:50 06-12-2021
Արևերույթ 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ըստ մարզերի հրապարակել 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերի, դրանց տեսակների, իրավապահ մարմինների կողմից դրանց առթիվ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության իրազեկման գործըթնացը:
Մասնավորապես, դեկտեմբերի 5-ին Շիրակիմարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում ևս կայացել են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններիս նախընտրական քարոզարշավի շրջանի վերաբերյալ ստացվել է ընտրական բնույթի 4, իսկ բուն քվեարկության օրվա և գործընթացի հետ կապված՝ 8 առերևույթ հանցավոր խախտումների վերաբերյալ հաղորդում, ահազանգ:
Նշված ընդհանուր 12 հաղորդում-ահազանգերից 4-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են,3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ,5-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ և ներկայացված զեկուցագրեր:
Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝
Իսկ 4 հաղորդում ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, որոնցով գործընթացը շարունակվում է՝ հանգամանքների պարզման, քրեական գործ հարուցելու հիմքերի ստուգման նպատակով:

- 1-ը՝ վերաբերում է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
- 3-ը՝ Ախուրյան, Արթիկ խոշորացված համայքններում առերևույթ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
- 1-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքում քաղաքացու կողմից ընտրական իրավունքի իրականացմաննառերևույթ խոչընդոտելուն,
- 1-ը՝ Արթիկ խոշորացված համայնքում քարոզչական պաստառների տեղադրմանը խանգարելու միջոցով քարոզչության անցացմանը խոչընդոտելուն,
- 2-ը՝Ախուրյան խոշորացված համայնքի ընտրություններում ենթադրաբար քվեաթերթիկը կամ ծրարը ընտատեղմասերից դուրս տանելու հանգամանքներով պայմանավորված առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
- 2-ը՝ Արթիկ խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,
- 1-ը՝ Ամասիա համայնքում ընտրատեղամասերից մեկում լույսերի անջատմամբ պայմանավորված՝ ենթադրաբար քվեարկության արդյունքները կեղծելու փորձին,
- 1-ը՝ այլ բնույթի:
Իսկ 4 հաղորդում ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, որոնցով գործընթացը շարունակվում է՝ հանգամանքների պարզման, քրեական գործ հարուցելու հիմքերի ստուգման նպատակով:
Նմանատիպ նյութեր
1574 դիտում
12:08 18-02-2019
Քննչական կոմիտեն չի ստացել ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր
Այս բաժնից
778 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը