Դեկտեմբերի 8-ին Գերմանիայի Բունդեսթագի նիստում քվեարկության կդրվի նոր կանցլերի պաշտոնում Օլաֆ Շոլցի թեկնածության հարցը, հաղորդում է Tass-ը։
Այս մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Ակնկալվում է, որ նույն օրը տեղի կունենա նոր կառավարության երդմնակալությունը:
Շոլցը գլխավորում էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը, որն այս տարի հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Նրա կառավարությունում կլինեն նաև Ազատ դեմոկրատական կուսակցությունը և «կանաչները»: