211652_close_icon
views-count3684 դիտում article-date 16:40 22-07-2021

Մերկելը Գերմանիայի հաջորդ կանցլերին ՌԴ-ի վերաբերյալ խորհուրդ է տվել

Գերմանիայի կանցլեր Անգելը Մերկելը, որ սեպտեմբերին կհեռանա երկրի ղեկավարի պաշտոնից, խորհուրդ է տվել իր իրավահաջորդին Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցով:

Ինչպես հաղորդում է tass.ru-ն, Մերկելը կանցլերի պաշտոնում իր իրավահաջորդին խորհուրդ է տվել երկխոսության մեջ մնալ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց այն վարել՝ հաշվի առնելով Գերմանիայի արժեքներն ու շահերը:

Հիշեցնենք, որ Գերմանիայում դաշնային ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 26-ին: Դրանց արդյունքում երկրի խորհրդարանի նոր կազմ կձևավորվի, կընտրվի նոր կանցլեր:

Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո մտադիր է թոշակի անցնել:

Նմանատիպ նյութեր