211652_close_icon
views-count1470 դիտում article-date 20:01 02-12-2021

Ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալն 9 ամսում նվազել է 3.4 տոկոսով

 Հայաստանյան բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները  հունվար-սեպտեմբերին նվազել է 3.4 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2021-ի թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

«2021-ի հունվար-սեպտեմբերին արձանագրվել է ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալների նվազում 3.4 տոկոսով, սակայն վարկերի աճի տեմպի դանդաղում նկատվել է՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերից: Նվազմանը 3.5 տոկոսային կետով նպաստել են սպառողական վարկերը, այլ դասակարգված սպառողական բնույթի վարկերը՝ 3.5 տոկոսային կետով, ինչպես նաև առևտրային և արդյունաբերությանը տրամադրված վարկերը՝ համապատասխանաբար 1.6 տոկոսային կետերով»,-ասաց Խաչատրյանը:

2021-ին 9 ամիսների կտրվածքով արտաքին առևտրի ծավալներում աճ է գրանցվել, արտահանումն աճել է 17.2 տոկոսով, ներմուծումը՝ 9.7 տոկոսով:

«Տարվա ընթացքում ունեցել ենք ամիսներ, որ ամիսը ամսվա նկատմամբ հասել է մինչև 64 տոկոսանոց աճի, նույն կերպ նաև ներմուծումը, այնուհետև դա որոշակիորեն դանդաղել է»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով սպառողական գների բարձր ֆոնին՝ Խաչատրյանը հիշեցրեց, որ 9 ամսվա կտրվածքով գրանցվել է 6.7 տոկոս միջին գնաճ, իսկ 12-ամսյա գնաճի չափը 8.9 տոկոս է: Այդ 8.9 տոկոսի 5.7 տոկոսային կետը ձևավորվել է  սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճից, 2.2 տոկոսային կետը՝ ոչ պարենային ապրանքների գների աճից:

Նմանատիպ նյութեր