211652_close_icon
views-count2249 դիտում article-date 17:30 30-11-2021

Արմավիրի Քաղաքային մարզադաշտը վերաբացվեց

Երկարամյա դադարից հետո Արմավիրում կրկին կանցկացվեն ֆուտբոլային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ընդ որում՝ ինչպես տեղական նշանակության, այնպես էլ միջազգային:

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, ՀՀ Կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ վերաբացվեց Արմավիրի Քաղաքային մարզադաշտը:

Արմավիրի մարզադաշտը հիմնադրվել է դեռևս 1980 թվականին: Սկզբում կրել է Հոբելյանական անվանումը և համարվել է Հայաստանի խոշոր մարզադաշտերից մեկը: 1985 թվականին, երբ ԽՍՀՄ-ը իրավունք է ստացել հյուրընկալելու Աշխարհի երիտասարդական առաջնությունը, այստեղ անցկացվել է խմբային փուլի Կոլումբիա-Թունիս հանդիպումը:  

Մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել են 2018 թվականին և տեխնիկական պառճառներով ընդհատվել 2019-ին:

2021 թվականին ՀՖՖ-ն կրկին վերսկսել է մարզադաշտի շինարարությունը, և ընդամենը 7 ամիս անց մարզական հրաշալի կառույցն ավարտուն տեսք է ստացել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր