Արմավիրի մարզադաշտը կկրի Նիկիտա Սիմոնյանի անունը
Ռուսական Արմավիր քաղաքի մարզադաշտն այսուհետ կկրի Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն, Արմավիրի պատվավոր քաղաքացի Նիկիտա Սիմոնյանի անունը, հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Մարզադաշտի անվանափոխության նախաձեռնողն «Արմավիրի» սեփականատեր Ջևան Չելոյանցն է, որն ինչպես քաղաքի ղեկավարներին, այնպես էլ երկրպագուների կողմից մեծ ոգևորությամբ է ընդունվել, հայտնում է Armsport.am-ը: