211652_close_icon
views-count2259 դիտում article-date 18:59 28-11-2021

Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել Գյումրու ձմեռային մարզաձևերի մասնագիտացված դպրոցի պատանիների մարզումներին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Շիրակ աշխարհի սրտում ներկա գտնվեցի ԿԳՄՍ նախարարության Գյումրու ձմեռային մարզաձևերի մասնագիտացված դպրոցի մեր պատանիների մարզումներին։ Դահուկներով մարզումները մեկնարկել են Աշոցքի տարածաշրջանի Վարդաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող ձյունաշատ տարածքում՝ պատրաստվելով «Մրցաշրջան-2022»-ի մրցումներին։

Ի դեպ, մարզօջախի սաներից Գոհար Հովհաննիսյանը/Գյումրի/ և Նարեկ Ներսիսյանը/Ցողամարգ/ դեկտեմբերի 7-ին կմեկնեն Իտալիայի Թուրին քաղաք՝ մասնակցելու դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզական ճամբարին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր