4232 դիտում
15:22 26-11-2021
ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը. Ավանեսյանի հրամանի քննությունը հետաձգվեց
Sputnik Արմենիան գրում է. Սահմանադրական դատարանում պատվաստման և թեստավորման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի շուրջ ընթացող նիստին դատավոր Հրայր Թովմասյանը միջնորդեց կառավարությունից պահանջել 5-օրյա ժամկետում իրենց տրամադրել պարտադիր պատվաստման կամ թեստավորման` առողջապահության նախարարի հրամանով նախատեսված սուբյեկտների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություններ։
Կողմերը չառարկեցին, ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը։
ՍԴ մեկ այլ դատավոր` Արևիկ Պետրոսյանն էլ միջնորդեց, որպեսզի 5-օրյա ժամկետում կառավարությունն իրենց տրամադրի առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված 14 օրը մեկ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։
Մսանրամասներն՝ այստեղ
Կողմերը չառարկեցին, ՍԴ-ն բավարարեց Հրայր Թովմասյանի միջնորդությունը։
Ինձ առավելապես հետաքրքրում է այս սուբյեկտների մեջ նվազագույն աշխատավարձ ստացող անձանց թվաքանակը»,- նշեց Թովմասյանը։
ՍԴ-ի աշխատակարգային որոշումների համաձայն՝ դատարանը պահանջելու է ՍԴ-ին ներկայացնել շուկայում գործող թեստավորման նվազագույն և առավելագույն գները։ Բացի այդ, դատարանին պետք է ներկայացվի նաև վիճակագրություն՝ կապված պատվաստված անձանց վարակելիության վերաբերյալ տեղեկությունների հետ։ՍԴ մեկ այլ դատավոր` Արևիկ Պետրոսյանն էլ միջնորդեց, որպեսզի 5-օրյա ժամկետում կառավարությունն իրենց տրամադրի առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 4-ի հրամանով նախատեսված 14 օրը մեկ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու համար պատասխանատվության ենթարկելու, այդ պահանջի չկատարման արդյունքում աշխատանքից ազատման վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։
Մսանրամասներն՝ այստեղ
Նմանատիպ նյութեր
1799 դիտում
11:19 10-07-2021
Արմեն Սարգսյանը որպես վկա ՍԴ չի հրավիրվի. Հրայր Թովմասյանի միջնորդությունը մերժվեց. News.am
1577 դիտում
14:32 10-07-2021
ՀՀ նախագահը որպես վկա ՍԴ չի ներկայանա. Հրայր Թովմասյանի միջնորդությունը 2-րդ անգամ մերժվեց
6277 դիտում
20:29 01-02-2014
Դատարանը բավարարեց դատապարտյալի միջնորդությունը
Այս բաժնից
1153 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4642 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած