2189 դիտում
14:56 26-11-2021
ՀՀ դատախազությունն իրեն առավել պարտավորված է զգում լինելու Արցախի դատախազության կողքին. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը
ԱՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասվում է. «Արցախի Հանրապետության դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ գործընկերներ. Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության օրվա կապակցությամբ:
Նախորդ տարվա ծանր և աղետաբեր պատերազմն իր անհերքելի կնիքն է թողել բոլորիս, բայց հատկապես Արցախի հասարակական կյանքի ու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա՝ առաջադրելով նոր խնդիրներ և նոր մարտահրավերներ: Դրանք ստիպել են Արցախի դատախազությանը իր գործունեությունն ու առաջնայնությունները վերակառուցել ըստ Արցախի բնակչության հավաքական անվտանգության, մարդանց կենսական և բացարձակ իրավունքների պաշտպանության նորացված սպառնալիքների ու իրողությունների, պատերազմի արդյունքներին հանգեցրած պատճառներին վերաբերող բազում հարցերի պատասխանները նաև իրավական դաշտում գտնելու հանրային պահանջների:
Պատերազմից հետո Արցախի դատախազությունը պատասխանատվության և սեփական առաքելության խորը գիտակցումով է իրացնում վիրավոր Արցախում իրավակարգի ամրապնդման և պաշտպանության, օրինականության երաշխավորման իր գործառույթները՝ ապացուցելով իբրև համակարգ, պետական առանցքային ինստիտուտ կայացածությունը, ձեռք բերած փորձառության արժեքավորությունը, իրենց վստահված «ճակատում» Արցախ աշխարհը ոտքի կանգնեցնելու հարցում դատախազության աշխատակիցների նվիրումը, վճռականությունն ու հավատամքը:
Դրա վկայությունն է այն անհերքելի փաստը, որ չնայած պատերազմի հարուցած անասելի ծանր դժվարություններին, ի դեմս դատախազության՝ հանրապետության իրավապահ համակարգին հաջողվեց Արցախում թույլ չտալ ներքին անկայունություն, հանցավորության վիճակը պահել լիարժեք վերահսկելիության ներքո: Գործոններ, որոնք ԱՀ զինված ուժերի և ռուսական խաղաղարար ուժերի կողմից ապահովող արտաքին անվտանգության երաշխիքների հետ միասին հանդիսանում են արցախցիների՝ բնականոն կյանքին վերադառնալու, իրենց տանն ու հողին ամուր կառչած մնալու, միով բանիվ՝ Արցախի հայկական շարունակականության կարևորագույն նախապայմաններից: Այս հարցում ՀՀ դատախազությունն իրեն առավել պարտավորված է զգում լինելու Արցախի դատախազության կողքին, ձեր դժվարություններն իրենը համարելու և արդեն ձևավորված համագործակցության հարուստ պատմության ու ավանդույթների հենքի վրա զարգացնելու մեր հարաբերությունները, օժանդակելու ներկայիս գերպատասխանատու շրջափուլում Արցախի մեր գործընկերների կողմից իրենց աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը, մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ Արցախի դատախազության բոլոր աշխատակիցներին ցանկանում եմ ոգու ամրություն, տոկունություն, համակարգի ներկայիս պատմական առաքելության գիտակցմանը համահունչ՝ Արցախի մեջքն ուղղելու ներքին վստահություն ու դրա իրացման աննահանջ կամք: Մաղթում եմ արգասաբեր աշխատանք խաղաղ երկնքի ներքո՝ հանուն արցախահայության բարօրության և ազգային նպատակների իրագործման»:
ՀՀ գլխավոր դատախազություն

Նմանատիպ նյութեր
4569 դիտում
14:03 12-01-2017
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հանդիպումը
Այս բաժնից
607 դիտում
20:28 21-11-2024
Միրզոյանն ու Արաղչին անդրադարձել են ընդլայնված երկկողմ օրակարգային թեմաների
1513 դիտում
20:15 21-11-2024
Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի