1316 դիտում
13:10 25-11-2021
Կառավարությունը Արցախին է փոխանցել ավելի քան 199 մլրդ դրամի աջակցություն
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ: Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 12 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով միջպետական վարկ եւ 1,5 մլրդ դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։
«Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող օժանդակությունը կտրամադրվի Արցախի բնակչության՝ նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ 2021թ. պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական եւ կրթության ծրագրեր ծախսերի ֆինանսավորման համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ տարեսկզբից առ օրս Արցախին է փոխանցվել ավելի քան 199 մլրդ դրամի աջակցություն:
Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից եւ միտված է Արցախի հետպատերազմյան վիճակի վերականգնմանը, տնտեսական կյանքի աշխուժացմանը եւ տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:

Նմանատիպ նյութեր
2726 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ
553 դիտում
15:02 24-08-2023
Հայաստանի կառավարությունը Արցախին 4 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի
Այս բաժնից
529 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
619 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է