211652_close_icon
views-count3395 դիտում article-date 23:55 24-11-2021

Վրացական ակումբի նախագահը դժբախտ պատահարի զոհ է դարձել. Armsport.am

Վրացական «Զեստաֆոնիի» նախագահ Իլյա Կակայան զոհվել է դժբախտ պատահարի արդյունքում։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Կակայան զոհվել է Ստեֆանցմինդայի շրջանի Մադենաս լեռը բարձրանալու ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։

«Զեստաֆոնին» Կակայայի՝ նախագահի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում երկու անգամ նվաճել է Վրաստանի չեմպիոնությունը, ինչպես նաև դարձել է երկրի փոխչեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր