211652_close_icon
views-count4202 դիտում article-date 19:43 24-11-2021

Արցախին 116 միլիոն դրամի վնաս է պատճառել. մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Արցախի քննչական կոմիտեի վարույթում քննվող և ԱՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի հսկողությամբ քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա պարզվել է, որ 2017-2019թթ. ընթացքում օրենքով սահմանված հաշվետվությունում և հաշվարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու և որոշ տեղեկություններ թաքցնելու եղանակով «Հ.Է.Կ. ՇԻՆ» ՓԲ ընկերության կողմից Արցախի Հանրապետության բյուջե չի վճարվել ընդհանուր 116.029.500 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափ կազմող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ:

Հիշյալ քրեական գործով 17.11.2021թ. որոշում է կայացվել Լ.Գ-ին ԱՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 22.11.2021թ. միջնորդություն է ներկայացվել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել է: Նույն օրը որոշում է կայացվել նաև մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 4.000.000 դրամ գումար: Քրեական հետապնդման մարմնի կողմից ձեռնարկվում են բոլոր միջոցները ենթադրյալ հանցագործությամբ Արցախի Հանրապետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր