211652_close_icon
views-count30681 դիտում article-date 15:42 24-11-2021

Արտակարգ դեպք Էջմիածնում. անհայտ հանգամանքներում Opel-ում հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. Ճանապարհային ոստիկանները երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Էջմիածին քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ճանապարհային ոստիկանները սահմանազատել են տարածքը և նշված փողոցում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը, որպեսզի հրշեջները իրենց աշխատանքները  կատարեն: Վերջիններս մարել են Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը մոտեցել է ավտոմեքենային, նստել, ապա շարժիչը միացնելուց հետո նկատել է, որ ավտոմեքենայում կրակ է  բռնկվել և անմիջապես ահազանգել է 911:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը,  ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում կրակ բռնկվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր