Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար քրեական գործ է հարուցվել պատերազմի մասնակցի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
News.am-ը գրում է. Արցախյան երկու պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը հայտնում է, որ հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։
Նա հայտնել է, որ ծանուցուման վրա նոյեմբերի 12-ն է նշված, սակայն ինքը նոր է ստացել այն։
Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան լայվով հայտնում է, որ նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին ֆեյսբուքյան գրառում կատարելու համար։
«Էդ ֆեյսբուքյան գրառման մեջ արվել է հայտարարություն, որտեղ Նիկոլ Փաշինյանին ասվել է զիբիլի վրայի կատու եւ Քաջ Նազար: Այստեղ հայհոյանք չկա, սպառնալիք չկա, այսինքն իրենց հոդվածի մեջ այս գրառումը ոչ մի ձեւ չի տեղավորվում, հիմա էս փրչոտը ինչի է հրահանգել, որ իմ ուղղությամբ ճնշումներ իրականացնեն, որովհետեւ իմ տված եթերներում ես բացարձակ ճշմարտություն եմ ասել»,- ասել է Մանուկյանը:
Մանուել Մանուկյանը ասել է նաև, որ ինքը չի հանձնվելու և չի լռելու։
Մանրամասները` տեսանյութում.