211652_close_icon
views-count61276 դիտում article-date 14:22 21-11-2021

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. երկհարկանի շենքի պատշգամբի փլուզման հետևանքով 8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. նրանցից 3-ամյա աղջնակը ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ  Նոյեմերյանի տարածաշրջանի «Հաղթանակ» բնակավայրի  5-րդ փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել է նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրից 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան»  բժշկական կենտրոն: Նրանցից 3-ամյա աղջնակը, ում անունը Անգելինա է, ճանապարհին մահացել է:

Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի ծառայողները: Տեղում աշխատում է նաև հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կուռուցված է եղել Խորհրդային տարիներին և օգտագործվել է որպես հանրակացարան, իսկ վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները:
 
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ Տավուշի մարզի դատախազի հանձնարարականով դեպքի վայր է  ժամանել Հայաստանի քննչական կոմտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

17:00
****
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը՝ 3-ամյա Անգելինա Օ.-ն էր:

Վիրավորներն  են՝ 63-ամյա Էլմիրա Խաչիկյանը, 26-ամյա Անի Այվազյանը, 70-ամյա Գրիգորի Այվազյանը,  48-ամյա Անժելա Դոնականյանը,  60-ամյա Անժելա Օսիպյանը, 36-ամյա Ժասմինա  Օսիպյանը:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր