211652_close_icon
views-count88678 դիտում article-date 09:48 21-11-2021

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Վիվասել»-ի կենտրոնական գրասենյակի դիմաց բախվել են Mercedes-ը, Toyota Camry-ն, Toyota-ն, Lada Priora-ն ու Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Mercedes CL 550, Toyota Camry, Toyota, Lada Priora, Opel  մակնիշի  ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բերեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները և նրանց հետ եղած ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր