2588 դիտում
11:42 19-11-2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 799, մահվան՝ 34 նոր դեպք
Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 799 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 332 713-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 7212 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Նոյեմբերի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1402 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8614-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1903 է, ընդհանուր առողջացածներինը՝ 301 856, փաստացի բուժվողներինը՝ 22 243: Մեկ օրում արվել է 8148 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 289 360 թեստավորում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1330 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1189 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն