Դանի Ալվես. Գվարդիոլայի հետ աշխատելը սեքսից լավ է
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է պաշտպան Դանի Ալվեսի արտահայտությանը, որը նրա օրոք խաղացել էր «Բարսելոնայում»:
Բրազիլացին ասել էր. «Գվարդիոլայի հետ աշխատելը սեքսից լավ է»:
«Ես գերադասում եմ սեքսը: Դա հաստատ: Ինչո՞ւ են շատերն ասում, թե իրենց դուր է գալիս ինձ հետ աշխատել: Ես կարող եմ կազմել նրանց երկար ցուցակը, որոնք ճիշտ հակառակն են ասում», ասել է Գվարդիոլան: