24164 դիտում
17:44 16-11-2021
Արաբկիրի թաղապետարանը Սունդուկյան 28 հասցեում ապամոնտաժեց բազմաբնակարային շենքի ճակատին կառուցված ապօրինի պատշգամբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում շարունակվում է ապամոնտաժվել այն կառույցները, որոնք կառուցապատողների կողմից եղել են գաղտագողի, քաղաքաշինության նորմերին հակառակ։
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կարգադրությամբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի գլխավորությամբ հերթական ապամոնտաժման աշխատանքները տեղի ունեցան Սունդուկյան 28 հասցեում։
Բնակիչը, մի քանի շաբաթների ընթացքում նախ չպահպանելով անվտանգության կանոնները, «ինքնագլուխ» երկաթե պատշգամբ էր ավելացրել իր պատուհանին՝ այդկերպ փչացնելով ոչ միայն շենքի արտաքին տեսքը, այլև հարևանների համար առաջացրել էր լուրջ վտանգ։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից մի քանի անգամ այցելել են բնակչին, հորդորել, որպեսզի նա զերծ մնա նման գործողություններ կատարելուց և ապամոնտաժի, սակայն բնակիչը արհամարհելով հոդորները, շարունակել է «վեր խոյացնել» բացօթյա պատշգամբը։
Այսօր Արաբկիրի թաղապետարանը իր միջոցներով ապամոնտաժեց բազմաբնակարային շենքի ճակատին «թառած» պատշգամբը, իսկ բնակարանատերն էլ փորձում էր համոզել փոխթաղապետին, թե «մի երկու օր ժամանակ տվեք, թղթերի հարցը լուծեմ»։
Տեղում ծառայություն էին կատարում նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+