Նա կործանելու է և՛ իրեն, և՛ երկիրը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Պետությունն ու պետական ինստիտուտների քայլերը նվազեցրած, երկիրը փակուղի մտցրած այս իշխանություններին միայն կարելի է ցավակցել: Նրանք իրենց գործողությունների շառավիղն այնքան են փոքրացրել, որ մասամբ իրավացի են նրանք, ովքեր ասում են` դուք լինեիք, ի՞նչ կանեիք, ընդդիմությունն էլ այս իրավիճակում չէր կարողանա ոչինչ անել: Բայց ինչո՞ւ այսպես ստացվեց, ո՞վ բերեց երկիրը հասցրեց այս փակուղու եզրին, ի՞նչ քայլերով կարողացան սուբյեկտից պետությունը վերածել օբյեկտի, որը ոչ թե սեղանի շուրջ է, այլ «սեղանի վրա»:
Մի՞թե իշխանությունն այդքան թանկ է, որ պատրաստ եք անգամ պետությունը կործանել, հայ ժողովրդի պատմության վերջին էջը փակել: Թե՞ այնքան անմեղսունակ եւ տգետ եք, որ կարծում եք` վերջին պահին ինչ-որ հրաշք է լինելու` Աստված ձեռք է մեկնելու, եւ փրկվելու եք, ու պետությունն է փրկվելու: Դեռ անցած տարի, երբ ակնհայտ էր, որ ձախողված քաղաքականությունն է մեզ բերել-հասցրել պատերազմի, եւ պարտված իշխանությունն իրավունք չունի մնալ պետության ղեկին, Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ հրապարակեց եւ 6 ամիս ժամանակ խնդրեց` իրադրությունն էականորեն փոխելու ու իր սխալները շտկելու համար: Մենք պարզ տեսնում էինք, որ գահավիժումը կանխել չի ստացվելու, եւ իր պարտությունը չընդունող վարչապետը որոշել է ժամանակ ձգել ու մինչեւ վերջին շունչը պայքարել: Պարզ էր, որ ձախողման դեպքում երկիրն իր հետ տանելու է անդունդը: Նա պարտվել չգիտի, պարտության հետ երբեւէ չի հաշտվելու, ուստի կործանելու է ե՛ւ իրեն, ե՛ւ երկիրը: Ամռան ԱԺ ընտրություններին այդ հուսահատ պայքարը դրա մասին էր վկայում: Հակառակ դեպքում թույլ կտար, որ նորմալ` առանց հիստերիայի ընտրություններ կայանան, պարտվելու դեպքում արժանապատիվ նահանջի տեղ թողնելով իր համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։