211652_close_icon
views-count8677 դիտում article-date 09:43 15-11-2021

Կապանի համայնքապետը կհամագործակցի Փաշինյանի հետ․ անվտանգության հարցերը կարեւոր են. aravot.am

aravot.am-ը գրում է. Նոյեմբերի 14-ին կայացած Կապանի համայնքի ավագանու ընտրություններին 31644 ընտրողից մասնակցել է 20 0 87 ընտրող։

Առաջադրված երկու կուսակցություններից «Շանթ դաշինքի» օգտին քվեարկել է 13962-ը, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» 5791-ը։ «Շանթ դաշինք» կուսակցության ցուցակը գլխավորում էր Կապանի գործող համայնքապետ, անկուսակցական Գեւորգ Փարսյանը։

Կեսգիշերից հետո, երբ արդեն հայտնի են եղել քվեարկության նախնական արդյունքները, լրագրողների հետ ճեպազրույցում Գեւորգ Փարսյանը հայտարարել է, որ համագործակցելու է գործադիր իշխանության հետ։ Ըստ Փարսյանի՝ կապ չունի, որ ինքը ժամանակին հորդորել էր չքվեարկել Փաշինյանի օգտին։ «Ես առավոտյան մեկ անգամ եւս ասել եմ, հունիսի 20-ին ժողովուրդը իր խոսքը ասել է, եւ իշխանության գլուխ Նիկոլ Փաշինյանն է։ Իհարկե համագործակցելու ենք, մանավանդ Կապանի անվտանգային հարցերի հետ կապված»–ասել է նա։ Գեւորգ Փարսյանը անդրադարձել է նաեւ Կապան–Ճակատեն ավտոճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսակետ տեղադրելուն։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։

Համապատասխանաբար՝ հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Արդյունքում՝ Ճակատեն, Շիկահող, Ծավ, Ներքին Հանդ, Սրաշեն, Շիշկերտ բնակավայրերի բնակիչները մինչեւ նոր այլընտրանքային ճանապարհի կառուցումը, ստիպված են երթեւեկել Մեղրիով, Շիշկերտ-Ծավ ուղղությամբ։ 8 կմ-ի փոխարեն նրանք անցնելու են մոտ 150 կմ։

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր