211652_close_icon
views-count1827 դիտում article-date 20:54 13-11-2021

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է լեգենդար Վիլի վան դե Կերխոֆի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր հյուրընկալել է 1974 թ. աշխարհի փոխչեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ, Էյնդհովեն քաղաքում Հայաստանի պատվավոր հյուպատոս Վիլլի Վան դե Կերխոֆին, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ինչպես նաև «ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի ներկայացուցիչներին:

Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ֆուտբոլային հետագա համագործակցության շուրջ:

«ՊՍՎ Էյնդհովեն» ակումբի ներկայացուցիչները շուտով կայցելեն ֆուտբոլի ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ենթակառուցվածքներին և պայմաններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր