1524 դիտում
17:00 13-11-2021
ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը
Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել 11 գերատեսչությունների և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական խմբի առաջին հանդիպումը։
Վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առջև խնդիր է դրված վերհանել կրկնվող գործընթացները պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում։
Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահը կարևորել է գերատեսչությունների համագործակցությունը՝ մշակելու անցակետերում և ԱՏԳ կենտրոններում աշխատանքների կազմակերպման լավագույն ձևաչափը։
«Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները և ԵԱՏՄ անդամակցությունը՝ պետք է ունենանք բոլոր բիզնես գործընթացների շատ մանրամասն նկարագրություն, որի հիման վրա այս խմբով կկայացնենք որոշում և վարչապետի աշխատակազմին կներկայացնենք էտալոնային մոդելներ»,-նշել է Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ էտալոնային մոդելները ստեղծվելու են Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում։
Յուրաքանչյուր գերատեսչություն նախ գույքագրելու է թույլատվական փաստաթղթերի տրամադրման իր գործընթացները։ Քննարկվելու է կրկնվող գործառույթների օպտիմալացման հնարավորությունը։
Այս ամենն արվում է, որպեսզի ներմուծման և արտահանման գործընթացները տնտեսվարողի համար լինեն հարմարավետ և արագ։
Փորձագիտական խմբի հանդիպմանը որոշվել է սեղմ ժամկետում ավարտել յուրաքանչյուր գերատեսչության մասով տվյալների լրացումը և ներկայացնել Համաշխարհային բանկի փորձագետներին, որոնք կմշակեն սահմանային անցակետերում և ԱՏԳ կենտրոններում գործընթացների կազմակերպման էտալոնային մոդելներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1983 դիտում
19:34 12-11-2021
ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը