Մաքսային ընթացակարգին անցնելն Ադրբեջանի դեմ է աշխատելու․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կանխատեսելի էր, որ Գորիս-Կապան ճանապարհի GPS համակարգով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում տեղակայված մաքսակետը Իրանի քաղաքացիներից բացի լրիվությամբ գործելու էր նաեւ Հայաստանի քաղաքացիների համար: Այն ակնհայտ դարձավ, երբ ադրբեջանցիներն սկսեցին մաքսատուրք գանձել այդ հատվածով անցնող իրանական բեռնատարների վարորդներից:
Նկատենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում միջանցքի գաղափարի ջատագովները միայն Թուրքիան եւ Ադրբեջանն են, ինչն ամենեւին ձեռնտու չէ Հայաստանին, եւ ավելորդ է խոսել նաեւ Իրանի համար անընդունելի լինելու մասին: Նախորդ շաբաթ շահագործման հանձնվեց Տաթեւ-Գորիս ճանապարհահատվածը, որը փոխարինում է Գորիս-Կապան ճանապարհին, եւ որով արդեն մեծ ծավալով բեռնափոխադրումներ են տեղի ունենում:
Այստեղ հիմնական խնդիրը Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերն են, ուր տանող միակ բարեկարգ ճանապարհին ադրբեջանցիներն արդեն մաքսակետ են դրել: Այդ համայնքներ տանող այլընտրանքային ճանապարհները հողային ու դժվարանցանելի են, հատկապես ձմեռային ամիսներին, եւ այստեղ առաջնային խնդիր է դարձել դրանց արագ բարեկարգումը: Նկատենք նաեւ, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհահատվածի որոշ մասեր նույնպես լրանորոգման կարիք են զգում, քանի որ քարշակներով մեծ բեռնատարների համար դժվարանցանելի են:
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն անցնում է հաղորդակցության ուղիներով օգտվողների մաքսային կանոնակարգման, որը հետագայում աշխատելու է հենց իր դեմ: Բանն այն է, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի այլընտրանքային ճանապարհները Հայաստանն ունի, իսկ ապագայում Նախիջեւան գնալու համար, Հայաստանի եւ Իրանի տարածքից բացի, Ադրբեջանն այլ ճանապարհ չունի եւ այսպես ասած՝ մաքսային վարչարարության վրա շեշտ դնելը վաղն աշխատելու է հենց Բաքվի դեմ: Վերջինս ստիպված է լինելու բանակցել Հայաստանի հետ՝ տրանզիտային մատչելի մաքսատուրքեր ստանալու համար, քանի որ, բոլոր դեպքերում, իրանական ճանապարհը Բաքվի վրա անհամեմատ ավելի թանկ է նստելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։