1106 դիտում
21:01 09-11-2021
Բարձրագույն կրթության ոլորտում կընդլայնվի միջազգային համագործակցությունը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Կոնվենցիան ստորագրվել է 2019թ. նոյեմբերի 25-ին Փարիզում: Առաջարկվող օրինագծի ընդունումը պայմանավորված է միջազգային ասպարեզում Հայաստանի գիտակրթական և հումանիտար կապերի ընդլայնման անհարժեշտությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունն (ՅՈՒՆԵՍԿՕ) իր ուրույն տեղն ունի Հայաստանի զարգացման օրակարգում: Մեր երկիրը միացել է կազմակերպության մի շարք տարածաշրջանային կոնվենցիաներին և ակտիվորեն մասնակցում է վերջիններիս կիրարկմանը: Հայաստանը պարտավորվում է ճանաչել մյուս կողմ պետությունում ձեռք բերված որակավորումները և համապատասխան փաստաթղթով կամ վկայականով հաստատված ուսուցումը, որոնք համապատասխանում են մեր երկրում գործող բարձրագույն կրթության համակարգին: Բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների միջազգային ճանաչումը կդյուրացնի փոխկապակցված ուսուցումը, ինչպես նաև կընդլայնվի բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցությունը:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Նմանատիպ նյութեր
1138 դիտում
14:01 06-11-2015
Սննդամթերքի անվտանգության ոլորտում հայ-չինական համագործակցությունը կընդլայնվի
6667 դիտում
19:50 19-03-2017
Առողջապահության ոլորտում Ճապոնիայի հետ համագործակցությունը կընդլայնվի
Այս բաժնից
1390 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
802 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին