211652_close_icon
views-count36708 դիտում article-date 14:29 09-11-2021

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ՍAZ-ն ու Օpel Astra-ն. վերջինս հայտնվել է ձորակում. օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 35.5-րդ կմ հատվածում բախվել են ՍAZ  23632 մակնիշի և Օpel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Օpel-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր