211652_close_icon
views-count20414 դիտում article-date 11:30 08-11-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Niva-ն բախվել է Toyota Camry-ին, այնուհետև Ford Transit-ին. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Գարիկ Հ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Արցախի Հանրապետության բնակիչ, 46-ամյա Արամ Խ.-ի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արամ Բ.-ին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ի ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 37-ամյա  Ալիկ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  Սիսիանի Աղիտուի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել   նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր