7062 դիտում
18:34 07-11-2021
Ամաչկոտ պատանիներից՝ էկո-գրիչ ու պայուսակ արտադրողներ․ «UPSHIFT» միջազգային ծրագիրն ամփոփում է Սպիտակում կատարված աշխատանքների արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին Լոռու բարձրաստիճան պաշտոնյաներից ու ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանից բացի, մասնակցում էին Հայաստանում «Յունիսեֆ»-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիստինա Վայգանդը և Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, հայտնում է Aravot.am-ը:
Ինչպես հայտնի է, «UPSHIFT» միջազգային ծրագիրն իրագործվում է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ նպատակ ունենալով պատանիներին ներգրավել իրենց իսկ համայնքների զարգացման գործում, զարգացնել նրանց ստեղծագործական կարողությունները, քննադատական մտածողությունը, օգնել կապեր ձեռք բերելու, շփվելու, նորարարական գաղափարները կյանքի կոչելու, ձեռնարկատիրական գործունեության մեջ ընդգրկվելու ու աշխատաշուկայում տեղ զբաղեցնելու, իսկ որ ամենակարևորն է՝ ակտիվ, խոսք ունեցող ու որոշում կայացնող քաղաքացի ձևավորվելու։
Ինքնատիպ գաղափարներ իրագործվել էին նաև Սպիտակի ու հարակից գյուղերի պատանիների կողմից։ Նրանք ցուցադրեցին իրենց իրականացրած նախագծերը, որոնց մեկը էկո-գրիչների արտադրությունն էր, դպրոցի ֆուտբոլային դաշտի ու Սպիտակի համայնքային այգու վերանորոգումը, աուդիո գրադարանի հիմնումը, որը համայնքի երիտասարդներին մոտ զարգացնում է այլընտրանքային՝ աուդիո գրքեր կարդալու մշակույթը, Մեծ Պառնիում այլընտրանքային մոտեցումներով համայնքային պուրակի հիմնումը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am-ում´

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5893 դիտում
19:16 12-07-2021
«UPSHIFT» համաշխարհային ծրագիրը՝ Սպիտակում․ համայնքների զարգացում՝ պատանիների միջոցով. Aravot.am
3676 դիտում
23:05 19-11-2018
Հայկական 9 արտադրողներ մասնակցում են Դուբայի «MENOPE 2018» միջազգային ցուցահանդեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ