211652_close_icon
views-count54203 դիտում article-date 10:20 07-11-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. պայմանագրային զինծառայողը BMW-ով բախվել է Mercedes-ին, 3 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի  6-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 17;40-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր  1-ին կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Գեորգի  Ստեփանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է  հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով  վարորդ Գ. Ստեփանյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 26-ամյա Բորիս Սահակյանը, 55-ամյա Աննա Սահակյանը, Ինա Սահակյանը, ում տարիքը ճշտվում է, և Mercedes-ի վարորդ Ա. Վարդանյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սապայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից  ժամանել է հերթապահ խումբը ՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ս. Փիրումյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկսարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդներից Գ. Ստեփանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր