211652_close_icon
views-count8481 դիտում article-date 22:33 06-11-2021

Իրանում Covid-19-ից մեկ օրում մահացել է 120 քաղաքացի

Իրանում կորոնավիրուսից վերջին 24 ժամում մահացել է 120 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը հասել է 127 հազար 173-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակման 6803 նոր դեպք, որոնցից 985-ը հոսպիտալացվել է:

Երկրում գրանցված ընդհանուր 5 մլն 980 հազար 260 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 մլն 588 հազար 545 քաղաքացի:

3713 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Նմանատիպ նյութեր