32705 դիտում
20:18 30-10-2021
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 25-ամյա վարորդը Mercedes ML-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:00-ի սահմաններում, 25-ամյա Արթուր Մանուկյանը՝ իր վարած Mercedes ML-430 մակնիշի ավտոմեքենայով, Արտաշիսյան փողոցում՝ թիվ 62 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրելի հատվածով անցնող կին հետոիտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:
Ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մանվել Մուրադյանի, Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրը սահմանազատել են պարեկները և քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Գ. Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1852 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)