211652_close_icon
views-count2449 դիտում article-date 18:18 30-10-2021

44-օրյա պատերազմի ընթացքում սխրանքներ եք գործել՝ միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ․ Անդրանիկ Փիլոյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ԱԻ պետական ծառայության աշխատողի օրվա կապակցությամբ:

Ուղերձում  ասվում է․

«Սիրելի՛ գործընկերներ, արցախցի փրկարարներ

Շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում աշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Արցախի ԱԻ ծառայության գործունեության 29 տարիների ընթացքում, դուք արժանապատվորեն և պատվախնդրորեն եք իրականացրել ձեր առաքելությունը՝ ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում: 44-օրյա պատերազմի ընթացքում սխրանքներ եք գործել՝ պատասխանատվություն կրելով միաժամանակ և՛ որպես փրկարար, և՛ որպես ռազմիկ: Իսկ այսօր ձեր ամենօրյա մասնագիտական աշխատանքին զուգահեռ, լծված եք նաև պատերազմի հետևանքները վերացնելու գործին:

Սիրելի՛ փրկարարներ, ձեր մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ առողջություն, տոկունություն, առավելագույն պատասխանատվություն՝ ի նպաստ խաղաղության և Արցախի վերականգնման»:

Նմանատիպ նյութեր