211652_close_icon
views-count23252 դիտում article-date 15:20 29-10-2021

Զանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել վարչապետի ավտոմեքենան եւ կառավարական առանձնատունը. aravot.am

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում այն փաստի առնչությամբ, որ Արմեն Խ.-ն զանգել է ոստիկանություն և հայտնել, թե ականապատել է եւ պատրաստվում է հոկտեմբերի 28-ին ժամը 19-ին պայթեցնել կառավարական առանձնատունը և վարչապետի ավտոմեքենան:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները ժ.17.10-ին Կառավարական 6-րդ մասնաշենքի մոտից Արմեն Խ.-ին բերման են ենթարկել: Նա տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և ինքը դա կատարել է նյարդային վիճակում գտնվելու պատճառով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Նմանատիպ նյութեր