211652_close_icon
views-count91817 դիտում article-date 13:31 29-10-2021

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը, Տիգրանաշենի ոլորաններում մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում, կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ  Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողները։

Ըստ նախանական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ են, և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՌԴ սահմանապահ զորքերի օպերատիվ քննչական խմբերը։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+

Նմանատիպ նյութեր