Երևանում մարդաբոյ ու խրամատ փոսերի «հիմնադիրները» դրանք կատարողներն են. Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատանքն ավարտելուց ժամեր անց ասֆալտապատում է ճանապարհը, ապա «Վեոլիա ջրին» մինչև չես «բզում», չի հիշում իր պարտավորությունների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ Երևանում քանդված որոշ հատվածներում մարդաբոյ փոսերն ու ավերակի վերածված ճանապարհները անհարմարություն են ստեղծում ոչ միայն վարորդների, այլ նաև հետիոտների համար, դա սեփական մաշկի վրա զգում են ոչ միայն նրանք, այլ նաև այս օրերին Հայաստանում գտնվող հարյուրավոր զբոսաշրջիկներ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնականում այդ աշխատանքների պատասխանատուները արդարանում են, որ ասֆալտապատման ուշացումների պատճառը կայանում է նրանում, որ «Վեոլիա Ջուրը», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը և «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատանքներ են իրականացնում, ու որոշ փողոցներում այդ աշխատանքներն ավարտելուց հետո ասֆալտապատումը պետք է կատարեն այն ընկերությունները, որոնք փորել են։
Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատանքներ իրականացնելիս պահպանում է անվտանգության կանոնները և աշխատանքի ավարտից հետո նախ խճաքարով, ապա ասֆալտապատելով ճանապարհը բերում է նախկին տեսքին, ինչի ապացույցը Դավթաշեն վարչական շրջանում կատարված աշխատանքներն են, ապա «Վեոլիա ջուր»-ը շատ դեպքերում փորում է որոշ հատվածներ՝ առաջացնելով խրամատ հիշեցնող փոսեր, և միայն բնակիչների աղմուկից ու Երևանի քաղաքապետարանի միջամտությունից հետո է հիշում, որ ճանապարհը պետք է բերվի նախկին տեսքին։
Արդեն մի քանի օր է Դավթաշենի Եղվարդի խճուղում «Գազպրոմ Արմենիա»-ն գազախողովակ անցկացնելուց հետո ասֆալտապատել է նաև մի քանի կիլոմետրանոց ճանապարհը, ինչից հետո երթևեկությունն այդ հատվածում կարգավորվել է։ Մնում է, որ պատկան մարմինները տեղադրեն անհրաժեշտ ճանապարհային երթևեկության նշաններ և կատարեն գծանշումներ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի