211652_close_icon
views-count3090 դիտում article-date 12:31 28-10-2021

Իրանցի գործարարները դրվատանքի և երախտագիտության խոսքեր են հնչեցրել Արտաշես Թումանյանի և դեսպանության հասցեին

Հոկտեմբերի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում  ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի է ունեցել հրաժեշտի միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր են հնչել  ՀՀ դեսպան Ա.Թումանյանի և դեսպանության հասցեին։

Ելույթներով հանդես են եկել Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ  Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի առևտրի պալատի գլխավոր տնօրեն Բահման Էշխին, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը։

Մ.Խանսարին պալատի նախագահության անունից շնորհակալագիր է հանձնել դեսպան Արտաշես Թումանյանին։

Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն է հայտնել Թեհրանի առևտրի պալատի նախագահին և անդամներին՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար։

Նմանատիպ նյութեր