136342 դիտում
10:49 28-10-2021
«Մեկ ա` Նիկոլ Փաշինյանը կլինի, հրաժարական կտա, կգա մի ուրիշ Նիկոլ Փաշինյան, պետք է առաջնորդվեն 26-28 թթ․ քարտեզով». Սամվել Բաբայան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վերջին մեկ շաբաթում հասարակությունն ապրում է մռայլ սպասումներով, թե ինչ է ստորագրվելու նոյեմբերի 9-ին` Հայաստան-Ադրբեջան նոր փաստաթղթերի տակ: Նախօրեի փակ նիստում պատգամավորներին տեղեկացվել էր, որ դեմարկացիայի հիմք են հանդիսանալու 1975 թվականի սովետական քարտեզները։ Այս իրավիճակի մասին զրուցել ենք Ազատական կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։
- Ասում են, որ չստորագրել հնարավոր է միայն այն պարագայում, եթե Փաշինյանը հրաժարական տա։ Հավականական համարո՞ւմ եք։
- Ես հավանական չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։ Երկրորդ․ ես համարում եմ, որ, մեկ ա` Նիկոլ Փաշինյանը կլինի, հրաժարական կտա, կգա մի ուրիշ Նիկոլ Փաշինյան, պետք է առաջնորդվեն 26-28 թթ․ քարտեզով։ 26-28 թթ․ քարտեզը, որ Ռուսաստանի Գենշտաբում է, մերոնք պետք է դիմեն, վերցնեն ու առաջնորդվեն էդ քարտեզով։ Ինչ փոխանակումներ, ինչ կլինի, ինչքան առաջ կգնանք, հետ կգնանք, բայց իտոգը պետք է լինի 31 հազար 200 քառակուսի կիլոմետր։ Էսօր տարածքը 29 800 է։ Այսինքն՝ մենք հլա ստանալիք ունենք՝ 1400 ք/կիլոմետր։
- Բայց Դուք վստա՞հ եք, որ հայկական կողմը կստանա այդ 1400-ը։
- Խնդիրը հետեւյալն է։ Ես եկել եմ Ձեր տուն էս կուրտկայով, էս շորերով։ Հիմա տնից դուրս գալով` էդ նույն կուրտկայով, էս շորերով պետք է դուրս գամ։ Բայց քանի որ Սովետմիությունն ափալ-թափալ քանդել են, ՄԱԿ-ն էլ ամեն մեկին իր տարածքում ճանաչել է, պարզ չէ՝ որ տարածքում․ 92թ․ մարտին ՄԱԿ-ը ճանաչել ա էդ հանրապետությունները՝ էդ տարածքներով։ Ի՞նչ տարածքներով, ո՞ր․․․
- Նաեւ ասում են՝ տարբեր քարտեզներ կան։
- Դու կարաս 500 հատ քարտեզ ունենաս, բայց ունես մի քարտեզ․ էսինչ քարտեզով մտել եմ Սովետմիություն։ Տենց ա լինելու։ Մի մտածեք։
- Դուք հստակ տեղեկություն ունե՞ք, որ սահմանազատումը լինելու է 26-28 թթ․ քարտեզներով։
- Նայեք ասեմ՝ 74 թ․ քարտեզ էլ գոյություն ունի, 40-ականների էլ։ Ասենք՝ ոչխարն արածացնելու համար թուրքերին էդ տարածքը տվել ենք։ Հետո թուրքերն էդ թղթերը տարել են Մոսկվա` իրանց տարածքը դարձրել։ Համարենք, որ դա իրակա՞ն ա։ Ընդունենք, որ դա իրա՞նցն ա»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1396 դիտում
14:20 10-05-2024
Նիկոլ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար. Սամվել Բաբայան
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»